Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`
Դեղագործ` մանրածախ դեղագործական կազմակերպությունում,
Դեղագործ` մեծածախ դեղագործական կազմակերպությունում,
Դեղագործ` դեղեր արտադրող կազմակերպությունում:
Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտությամբ 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են .
Որոշի դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների պահանջարկը,
Ձևակերպի դեղատան տեսականու ապրանքատեսակների պահանջագրերը` մատակարարներին,
Մատակարարներից ընդունի դեղերը, բժշկական նշանակության առարկաները, հարդեղագործական ապրանքները և ստուգի դրանց փաթեթավորման ամբողջականությունը,
Պահպանի դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործականն առարկաները,
Օգտվի պաշտոնական տեղեկատու աղբյուրներից, դեղի ներդիր- թերթիկից,
Տարբերակի մարդու օրգանիզմի վրա դեղերի տարբեր դեղաբանական խմբերի ազդեցությունները,
Դասավորի դեղերը ըստ դեղաբանական խմբերի, պահպանման, և մերչենդայզինգի կանոնների,
Սպառողներին տրամադրի տեղեկատվա- խորհրդատվական ծառայություն` դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների օգտագործման ձևի, պահպանման կանոնների և այլնի վերաբերյալ,
Կատարի բացակայող ԱԴՏ «առանց դեղատոմսի տրվող, OTC-Over the count» դեղերի հոմանիշային փոխարինում,
Ընդունի դեղատոմսեր, ստուգի բաղադրատարրերի համատեղելիությունը և դեղատոմսի ձևակերպման ճշտությունը,
Պատրաստի դեղատնային պայմաններում տարբեր դեղաձևեր « կարծր, հեղուկ, փափուկ»,
Փաթեթավորի և ձևավորի պատրաստված դեղերը,
Բաց թողնի դեղատանը պատրաստված կամ գործարանային արտադրության դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները,
Սպառողների հետ իրականացնի հետադարձ կապ, գրանցի և հաղորդի տեղեկություն` դեղերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ,
Ձևակերպի մուտքային և ելքային օրդերները,
Կատարի ապրանքա-նյութական արժեքների հաշվառում և գույքագրում,
Կատարի դեղատան և դրա ստորաբաժանումների գործունեության տնտեսագիտական վերլուծություն,
Պահպանի դեղագործային էթիկայի և դեոնթոլոգիայի հիմունքները,
Կանխարգելի մասնագիտական հիվանդությունները,
Ցուցաբերի առաջին բուժօգնություն,
Պահպանի սանիտարական նորմերի, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության պահանջները:
Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտությամբ 0916.01,01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`
Ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,
Դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,
Ունենա որոշակի փոփողվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,
Դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցության ցուցաբերելու կարողություն,
Ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,
Ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,
Ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,
Ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակին օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,
Ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,
Ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն: