Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
 
«Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ -ի «Քույրական գործ»
 և «Դեղագործություն» մասնագիտությունների ուսանողները և 
առարկան դասավանդող դասախոս Ն. Զոհրաբյանը, դասախոս 
Օ. Միրիբյանը և կարիերայի կենտրոնի պատասխանատու 
Հ. Վարդանյանը այցելեցին «Դիլիջան» ազգային պարկ 
«Լանդշաֆտագիտություն և  էկոլոգիա» առարկայի գործնական
 դասընթացի շրջանակներում։
Հանդիպմանը ուսանողները մասնակցեցին սեմինար քննարկման 
«Դիլիջան» ազգային պարկի աշխարհագրական դիրքի , 
էկոհամակարգերի, կենսաբազմազանության և Կարմիր գրքում 
գրանցված կենդանիների և բույսերի տեսակների վերաբերյալ, ինչպես
 նաև ծանոթացան ֆոտոթակարդների և ծառերի տարիքաչափի կիրառման
 ձևերին ։
Շնորհակալություն «Դիլիջան» ազգային պարկին հյուրընկալության համար։
ազգային պարկ