
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ Գավառի թիվ 31 ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ փ/ծ մայոր Ա․ Սիմոնյանի, օղակի հրամանատար փ/ծ ավագ Գ․ Թոռչյանի և հրշեջ պարամետրիկ փ/ծ սերժանտ Խ․ Հովեյանի կողմից «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով սեմինար - պարապմունք։

