ՀԱՐԳԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Սերգեյ Փարաջոնովի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Սերգեյ Փարաջանովի թանգարանը համատեղ հայտարարել են «Մեր ու բոլորի Փարաջանովը» խորագիրը կրող մրցույթ՝ դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
• Հունվարի 30-ից փետրվարի 5-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն Սերգեյ Փարաջանովի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր,
• այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,
• պատասխանը պետք է գրել հայատառ,
• պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
• արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
• հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
• նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:
Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում
min.escs.arm):
Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի խրախուսական նվերներով: