Սույն թվականի մարտի 11-ին Գավառի ստեղծագործական կենտրոնում կազմակերպվեց հինգ հետազոտական- վերլուծական աշխատանքների ներկայացում , որոնցից երկուսը Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողների համատեղ աշխատանք էր, իսկ մեկը՝ Գավառի պետական բժշկական քոլեջի շրջանավարտի։
Հետազոտական աշխատանքների իրականացման ընթացքը համակարգել էր Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի հետազոտական- վելուծական և ուսումնամեթոդական կենտրոնի համադասող Վարդան Գարեյանը։
Ներկայացված հետազոտական աշխատանքները տպագրվել են « Հետազոտական աշխատանքների » ժողովածուում։
Հետազոտական աշխատանքների ներկայացմանը մասնակցեցին ուսումնական հաստատությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ։


