28.03.2024թ․ Գավառի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ հանդիպում քոլեջի ավարտական կուրսերի ուսանողների և ՄՍԾ կենտրոնի աշխատակցի հետ։
Հանդիպման ընթացքում անցկացվեց դասընթաց «Աշխատանքի որոնում և կարիերայի հնարավորությունների ուսումնասիրում » թեմայով, այնուհետև ուսանողներին ներկայացվեց աշխատաշուկայի վիճակի , թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը։