Հարգելի' ուսանողներ.
ՀՀ ԿԳՄՍՆ <<Գավառի պետական բժշկական քոլեջ>> ՊՈԱԿ-ը հայտնում է, որ ս.թ հունիսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ ընդունվում են ուսման վարձի փոխհատուցման/ լրիվ կամ մասնակի /զեղչ/ վերաբերյալ դիմումները: Դիմումի հետ մեկտեղ կցվում է նաև ներքոհիշյալ սոցիալական կարգավիճակը հավաստող փաստաթղթերը /առկայության դեպքում/:
Տեղեկացնում ենք, որ պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում /լրիվ կամ մասնակի /զեղչ/ տրվում է , ըստ առաջադիմության, առկա ուսուցմամբ ուսումնառող`
1/ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողներին.
2/ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համայնքների ուսանողներին, ընդ որում` սույն ենթակետի իմաստով սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրի ցանկում ընդգրկված բնակավայրերի ուսումնական հաստատությունների ուսանողները , ինչպես նաև այդ բնակավայրում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես այդտեղ բնակվող ուսանողները.
3/ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին. մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է ՀՀ Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության` քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման /զինվորական կոմիսարիատ/ կողմից տրված տեղեկանքի հիման վրա կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում` համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով.
4/ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին.
5/ պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին
Քոլեջի տնօրինություն.