Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
05.09.2024թ. «Գավառի ԲԿ» ՓԲԸ տնօրեն,ՀՀ ԿԳՄՍՆ «Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ կառավարման խորհրդի նախագահ՝ Գարիկ Սողոմոնյանը այցելեց ՀՀ ԿԳՄՍՆ «Գավառի պետական բժշկական քոլեջ»։
Տնօրեն Հայկ Սիրականյանի ուղեկցությամբ շրջեց դասասենյակներով, շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ , ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Քննարկվեցին մի շարք կրթական և տեխնիկական հարցեր։ Այցի ընթացքում պատվոգրով և շնորհակալագրով պարգևատրվեցին «Գավառի ԲԿ» ՓԲԸ տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, գլխավոր բուժքույր Նարինե Մելքոնյանը՝ բժշկական քոլեջին մշտապես աջակցելու և արդյունավետ համագործակցության համար։
 
Շնորհակալություն ենք հայտնում Գավառի բժշկական կենտրոն ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրեն Garik Soghomonyan-ի, ակտիվ համագործակցության համար։ Հուսով ենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ կկրի։