Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

📘📗Գիրք նվիրելու օր, 2008 թվականից գրական աշխարհում նշվող նախաձեռնություն։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին, որն ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։
Տոնի նպատակն է․ 📖ընթերցանության և գրքի նկատմամբ սեր սերմանել և տարածել հանրության մեջ՝ նրանց հաղորդակից դարձնելով գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։
📚Այս նախաձեռնության շրջանակներում «Գավառի պետական բժշկական քոլեջ»-ի անձնակազմը և ուսանողները ևս քոլեջի գրադարանին նվիրեցին մասնագիտական և գեղարվեստական բազմաբնույթ գրքեր, որոնք անկասկած կըթերցվեն և իրենց ուրույն տեղը կգրավեն յուրաքանչյուրի սրտում։