Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

‼️Ճանաչե՛նք մեր հերոսներին։
Արժևորելով այս գաղափարախոսությունը 2025 թվականի ապրիլի 11-ին Հայաստանում հայտարարված ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մեր քոլեջում անցկացվեց «Մ․ Մանուշյան․ Ֆրանսիական դիմադրության մարտիկ» խորագիրը կրող գեղարվեստական ցերեկույթը, որին ներկա էին Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան-ի և Գավառի Քաղաքային Գրադարան-ի ներկայացուցիչներ, տարածաշրջանի դպրոցներից աշակերտներ ու մանկավարժներ։ 
Ցերեկույթի ընթացքում անդրադարձ կատարվեց Մ․ Մանուշյանի կենսագրությանը, դիմադրության շարժմանն առնչվող փաստերին, ինչպես նաև նրա գրական ժառանգությանը📚։