Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

2025 թվականի սեպտեմբերի 20-ին MedMeet🩺2025 Expo-ի ընթացքում մեր քոլեջի ուսանողները այցելեցին նաև Հայկական Կարմիր Խաչի Ընկերության (Armenian Red Cross Society) տաղավար:
Այցելության ժամանակ նրանք հնարավորություն ունեցան տեղեկանալու կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններին, զարգացրեցին առաջին օգնություն ցուցաբերելու իրենց հմտությունները, ստացան խորհրդատվություն հոգեսոցիալական աջակցության վերաբերյալ։
📖Համագործակցության սկիզբն ազդարարվեց քոլեջի գրադարանին կազմակերպության մասնագետների կողմից գրքի նվիրումով։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Armenian Red Cross Society-ին ` Գ․ Մանուկյանի «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը «Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի գրադարանին նվիրելու համար։
Հավատացած ենք, որ այս գիրքը կլինի մեր ուսանողների համար մարդասիրության ցուցաբերման լավագույն ուղենիշը։