Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

🌳Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները հագեցած ու նշանակալի օր ունեցան՝ այցելելով Մարգահովիտ գյուղում գործող Armenian Tree Project (ATP) ուսումնական կենտրոն։ Այցի նպատակը ոչ միայն բնության գրկում անցկացվող ճանաչողական միջոցառումն էր, այլև մասնակցությունն առավել քան արդիական և հրատապ թեմայով անցկացվող սեմինարին՝ «Թափոնների կառավարում» խորագրով։
Սեմինարի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու թափոնների տեսակներին, դրանց վերամշակման և վերօգտագործման կարևորությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության մեղմացման եղանակներին։ Տեղի մասնագետ Գայանե Մարգարյանն ուսանելի կերպով ներկայացրեց թե՛ տեղական, և թե՛ գլոբալ խնդիրները՝ կապված անպիտան նյութերի կուտակման, մթնոլորտի աղտոտման և էկոհամակարգերի խախտման հետ։
🌏 ՈՒսանողների համար այս այցը ևս մեկ քայլ էր դեպի գիտակից քաղաքացի դառնալու ճանապարհին, իսկ նման նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են՝ երիտասարդների մեջ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու համար։