Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

📌 Երևանի Մ․ Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան կատարած այցի հաջորդ կանգառը համալսարանի շենքում գործող «Հայաստանի բժշկության պատմության թանգարանն» էր։ 
Թանգարանում տեղ գտած շատ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, Արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին: Ներկայացված են նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։