👩⚕️Գավառի պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ»👩⚕️ մասնագիտության 21 խմբի ուսանողները դասախոս Վ․ Հովեյանի ուղեկցությամբ այցելեցին Գավառի ԲԿ՝ «Քույրական գործի հիմունքներ։ Ինֆեկցիոն հսկողության հիմունքներ» մոդուլի «Մանրէազերծում, որակի ստուգում» ուսումնառության արդյունքի շրջանակներում ձեռք բերած տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով։
Շնորհակալություն ենք հայտնում Գավառի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրինությանը և ավագ բուժքույր Նարինե Մելքոնյանին՝ ուսանողներին արժեքավոր մասնագիտական գիտելիքներ և գործնական փորձ փոխանցելու համար: