Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

❗️ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը հյուրընկալվել է Գավառի պետական բժշկական քոլեջում և մասնակցել «Գենդերային խտրականության հաղթահարում, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանում ու հավասար հնարավորությունների ընդլայնում» թեմայով սեմինարին։
✅Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը և Պաշտպանին դիմելու եղանակները, քոլեջի սաները հնարավորություն են ունեցել բարձրացնել իրենց հուզող հարցերը։
✅Միջոցառման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են գենդերային խտրականության, գենդերային իրավահավասարությանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ընտանեկան բռնության, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։