‼️28․11․2025թ․ «Քույրական գործ» մասնագիտության ուսանողները «Քույրական գործը գերիատրիայում» մոդուլի շրջանակներում ներկայացրեցին «Վաղաժամ ծերացում» և «Ծերունական հիվանդություններ» թեմաներով հետազոտական աշխատանքները։
Հետազոտական աշխատանքներն իրականացնելիս ուսանողները համագործակցել են Armenian Caritas «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ։
✅Հավաքագրել էին վիճակագրական տվյալներ։
✅Հարցաթերթերի և հարցումների միջոցով պարզել էին վաղաժամ ծերացմանը նպաստող գործոնները։
👩🏫Հետազոտական աշխատանքները համակարգել էր մոդուլի դասախոս Մարիամ Սողոյանը։