‼️Գավառի պետական բժշկական քոլեջի որակի ապահովման պատասխանատու Հռիփսիմե Մերթարչյանի կողմից իրականացվեց ֆոկուս-խմբային քննարկում, որի ընթացքում քննարկվեց «ՈՒսանողների հաճախումների վերահսկման և բաց թողած դասաժամերի լրացման կանոնակարգը» և «ՈՒսանողների ներքին կարգապահական կանոնները»։
👥Քննարկման ընթացքում ուսանողներն ակտիվորեն ներկայացրեցին իրենց կարծիքները, դիտարկումները և առաջարկությունները։ Նման ձևաչափով հանդիպումները կարևոր են լսելի դարձնել ուսանողների ձայնը՝ կրթական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և համագործակցային միջավայր ձևավորելու համար։
🗣️ՈՒսանողների առաջարկներն ու դիտարկումները կվերլուծվեն և կօգտագործվեն՝ կրթության որակի շարունակական բարելավման համար նպատակով։