📌Օրերս Գավառի պետական բժշկական քոլեջում «Դեղագործություն» մասնագիտության 24 խմբի ուսանողները ներկայացրեցին «Առողջապահության զարգացման հիմնախնդիրները ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում» և «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման ռազմավարական ուղիները ՀՀ-ում» թեմաներով հետազոտական աշխատանքներ «Տնտեսագիտության հիմունքներ» առարկայի շրջանակներում։
Աշխատանքի ընթացքում հետազոտվել և հարցումների միջոցով վեր են հանվել առողջապահության և տնտեսության զարգացման ոլորտների մի շարք հիմնախնդիրներ, ինչպես նաև գյուղատնտեսության տեղն ու դերը տնտեսության զարգացման գործում և դրանց խոչընդոտների վերհանման վերաբերող մի շարք հարցեր։
👩🏫Դասախոս՝ Սաթինե Պողոսյան։