
20.02.2026

Այսօր մեր քոլեջում նշվեց Մայրենի լեզվի օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ մայրենի լեզուն պետք է սիրել, պահպանել և հարստացնել մեր ամենօրյա խոսքում։

«Մայրենի լեզու՝ մեր ինքնության ձայնը» խորագիրը կրող դաս-զեկուցման ընթացքում առաջին կուրսի սովորողները ներկայացրեցին հայոց լեզվի անցած պատմական ուղին, դրա ձևավորման ու զարգացման կարևոր փուլերը, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են մեր լեզվի առջև։
Միջոցառումը ոչ միայն ուսուցողական էր, այլև ոգեշնչող․ այն ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մայրենի լեզուն մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյունն է, և յուրաքանչյուրիս պարտքն է հոգատարության ու սիրո ցուցաբերումը նրա հանդեպ: