Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am

📌Գավառի պետական բժշկական քոլեջի և Սարուխանի հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագիտական կողմնորոշման պատասխանատուների համագործակցության շրջանակներում մարտի 13-ին մեր քոլեջ էին այցելել Սարուխանի թիվ 1, 2, 3 դպրոցների աշակերտները (Սարուխանի առաջին միջնակարգ դպրոց, Սարուխանի երկրորդ միջնակարգ դպրոց, Սարուխանի երրորդ միջնակարգ դպրոց
Այցի ընթացքում հյուրերը մասնակցեցին «Բժշկագիտություն վեհ գործը, որ հիրավի արվեստ է» խորագիրը կրող զեկույցին։ Ապա շրջեցին քոլեջում՝ ծանոթանալով ուսումնական գործընթացին և քոլեջում ուսուցանվող մասնագիտություններին։
👥Այցը նպաստեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև հնարավորություն տվեց ծանոթանալ բժշկագիտության զարգացման պատմությանը և արժևորել բժշկագիտության դերը: