Սույն թվականի նոյեմբերի 13-ին «Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ –ի ուսանողները ուսուցողական այց կատարեցին Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան։Այցի ժամանակ ուսանողներն եղան Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, ուսումնասիրեցին այն նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնք նպաստում են ստոմատոլոգիական կրթական ծրագրի լիարժեք յուրացմանը։
Այնուհետև թանգարանում ծանոթացան բժշկագիտության պատմությանն ու ականավոր բժիշկների գործունեությանը։
Իսկ վերջում անցկացվեց նաև «Առաջին օգնություն » խորագրով դասընթաց, որի ավարտին մասնակիցներին տրվեց վկայականներ։
Այցը կազմակերպվեց երկու հաստատությունների կարիերայի կենտրոնների համագործակցության արդյունքում։
