
Սիրելի ուսանողներ.
Սրտանց շնորհավորում ենք ձեզ՝ այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնի առթիվ: Ուսանողների միջազգային օրը և, առհասարակ, ուսանողը, յուրաքանչյուր պետության հենասյունն է, պետության ներկան ու ապագան, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց ու կիրթ ուսանողն է:
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում ենք, հատկապես, Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողներին՝ մեր երկրի ապագա բուժքույրներին, բուժեղբայրներին, ատամնատեխնիկներին, դեղագործներին, մանկաբարձներին և կոսմետոլոգներին։
Ուսանողական տարիները յուրօրինակ ազդեցություն են ունենում մարդու կայացման գործընթացում և հաստատապես դառնում մարդկային կենսագրության ամենաառանցքային հատվածներից մեկը: