Սույն թվականի նոյեմբերի 20-ին «Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ –ի Հիմնական հանրակրթական բաժնի 11 խմբի ուսանողները և կուրսղեկ Հ․ Ռափյանը կազմակերպեցին և անցկացրեցին «Հայկական տարազ» խորագիրը կրող գեղարվեստական միջոցառումը։ Միջոցառմանը պատվավոր հյուր էր « Կենաց տուն » մշակութային ՀԿ-ի տնօրեն, Հայաստանի ժողովրդական վարպետ, գործվածքի փորձագետ Լալա Մնեյանը, որը իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը, որոնք նպատակաուղղված են ազգային մշակույթի արժևորմանը։ Նա նաև քոլեջի գրադարանին նվիրեց « Հայոց պաշտամունքային վայրեր » գիրքը։
Շնորհակալություն ենք հայտնում տ․ Լ․ Մնեյանին մեր հրավերը չմերժեյու համար և լիահույս ենք, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի։


