Նոյեմբերի 16-19-ը «Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ –ի, համայնքի առջև ծառայած խնդիրներին կրեատիվ լուծումներ առաջարկող, ուսանողների խումբը, քոլեջի « Կարիերայի կենտրոն»-ի օժանդակությամբ ակտիվ մասնակցություն ունեցավ «KASA Swiss Humanitarian Foundation» -ի Քաղաքացիական կրթության ծրագրի Ինովարիում 5-ի շրջանակներում կազմակերպված 4-օրյա վերապատրաստումներին ՝ վերադառնալով նորանոր կարողություններով, հմտություններով և մտահաղացումներով վերազինված։ Մոտակա օրերին նրանք մշակելու են համայնքային ծրագիր՝ հավակնություն ունենալով զարգացնել իրենց հարազատ Գավառ համայնքը։ 
