Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
ՀԱՐԳԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Պարույր Սևակի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը համատեղ հայտարարել են «Եղիցի լույս. Սևակ-100» խորագիրը կրող մրցույթ՝ դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Մրցույթի նպատակն է հայ մեծանուն գրող Պարույր Սևակի գրական ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդների շրջանում սևակյան ոգին առավել իրազեկ դարձնելը:
Մրցույթն կանցկացվի 2024 թ. հունվարի 15-21-ը ներառյալ:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
• հունվարի 15-ից 21-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն Պարույր Սևակի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր,
• այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,
• պատասխանը պետք է գրել հայատառ,
• պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
• արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
• հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
• նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:
Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում min.escs.arm):
Մրցույթը կամփոփվի բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին: Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պարույր Սևակի տուն-թանգարանի խրախուսական նվերներով: