Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am
‼️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ‼️
Կարևորելով գիրք կարդալու, գրքի նկատմամբ դարեդար մեզ փոխանցված սերն ու նվիրվածությունը ՝ սույն թվականի փետրվարի 19-ին ՝ Հ․ Թումանյանի ծննդյան օրը, մեր քոլեջում կկայանա գրիք նվիրելու օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում թե քոլեջի դասախոսները, թե՛ ուսանողները , թե՛ շրջանավարտներն ու առհասարակ բոլոր գրքասերները քոլեջի գրադարանին կարող են նվիրել գեղարվեստական և մասնագիտական գրքեր, ինչի արդյունքում կհամալրվի քոլեջի գրադարանային ֆոնդը։
Գիրք նվիրելով ՝ մենք միմյանց կփոխանցենք ոչ միայն գիտելիքներ , այլև անհայտը բացահայտելու, վեհն ու վսեմը , գեղեցիկն ու բարին նկատելու և փոխանցելու հնարավորություններ։