Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է արժևորելու հայ կնոջ բացառիկ դերը ազգապահպանության գործում: Անգնահատելի ու անուրանալի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության ու կրթության, հետևաբար ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում:
Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մայրության և գեղեցկության տոնին թող իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, թող հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ: Շարունակե՛ք սիրո ու հոգատարության սերմեր ցանել՝ միշտ մնալով մեր ազգային ավանդույթների կրողները, ընտանիքների ամրության ու հայոց աշխարհի խաղաղության պահապանները:
Առանձնահատուկ սիրով և ջերմորեն շնորհավորում ենք Գավառի պետական բժշկական քոլեջի բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործ առաջընթաց և անսահման սեր ու երջանկություն: