— Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում,
Եվ ի՞նչ է ուզում մեկը մյուսից,
Երբ իրար մաղթած մի «բարի լույս»-ից
Աշխարհն ավելի բարի է դառնում։
14.04.2024թ․ լրացավ Համո Սահյանի ծննդյան 110 ամյակը։
Գավառի պետական բժշկական քոլեջում սույն ամսվա 15-ին անցկացվեց եռալեզու միջոցառում ՝ նվիրված Համո Սահյանի կենսագրությանն ու գործունեությանը։
Նրա բանաստեղծությունները ոչ միայն արվեստ են, այլև պատուհան դեպի հոգու ամենախոր անկյունները։
Թող նրա պոեզիայի արձագանքները մնան մեր սրտերում ՝ ոգեշնչելով մեզ և հիշեցնելով, որ իրական արվեստը ունակ է դիպչել հոգուն և փոխել աշխարհը։
Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի դասախոս Ա․ Դադոյանը, հայոց լեզվի դասախոս Հ․ Մուրադյանն ու անգլերենի դասախոս Ռ․ Բալաբեկյանը։

