Մայիսի 22-ին բիոտեխնոլոգիայի ԳԿ-ում հյուրընկալվեցին մեր քոլեջի դասախոսներն ու ուսանողները ։
Այցի ընթացքում ուսանողները մասնակցեցին կենտրոնի հարակից դաշտում գարու նոր սորտերի ստացման սելեկցիոն գործընթացներին, ծանոթացան մշակաբույսերի հավաքման ընթացքին, ինչպես նաև իրազեկվեցին նոր կառուցվող ջերմատան աշխատանքներին։
Ուսումնասիրվեցին պահվող հերբարիումները և մի քանի նմուշ հատկացվեցին քոլեջին։
Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում ։
Շնորհակալություն կենտրոնի բոլոր աշխատակիցներին։