Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am

‼️Մայիսի 21-ին «Ագրոտեխնիկայի գիտական կենտրոն» ուսուցողական այց կատարեցին Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողներն ու դասախոսական կազմը։
Կենտրոնի գիտաշխատող Հ․ Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրեց սելեկցիոն եղանակով ստացված գարու նոր սորտերին, դրանց առանձնահատկություններին՝ բերքատվությանը, կլիմայական պայմաններին դիմադրելու հատկությանը, յուրահատուկ բաղադրությանը։ 
Ծանոթացան նաև գիտական կենտրոնի ջերմատանն աճեցվող կարտոֆիլի պալարներին։
Նույն օրն այցելեցին նաև Ագրարային համալսարանին պատկանող ինտենսիվ այգիներ, ծանոթացան այնտեղ աճեցվող մրգատու ծառերին, խաղողի որթատունկներին։