Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am

📌Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողներն այցելեցին «Իզմիրլյան» ԲԿ 
Այցի նպատակը քոլեջում ստացած մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելն ու բուժառու – բուժքույր հաղորդակցման կարողությունները խորացնելն էր:
Քոլեջի ուսանողները շրջեցին բաժանմունքներով, մասնակցեցին բժշկական տարատեսակ միջամտությունների իրականացմանը 💉, ստացան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ։
Գավառի պետական բժշկական քոլեջը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Իզմիրլյան» ԲԿ -ի տնօրինությանը և անձնակազմին արդյունավետ համագործակցության և իրենց մասնագիտական գիտելիքները մեր ուսանողներին փոխանցելու համար։