Սիրելի՛ ուսանողներ,
📚✨Շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։✨📚 Այս օրը գիտելիքների, հմտությունների և հնարավորությունների, նոր նպատակների, երազանքների և հաջողությունների սկիզբն է։
👩⚕️👨⚕️Ձեր ընտրած մասնագիտությունը ՝ բժշկությունը, կարևոր է հասարակության համար, այն պահանջում է նվիրում, պատասխանատվություն և մշտական կատարելագործում։ Որպես ապագա բուժաշխատողներ՝ դուք ընտրել եք կարևոր և պատվաբեր մասնագիտություն՝ ծառայել մարդուն, նրա առողջությանն ու բարեկեցությանը։
💙Մաղթում ենք ձեզ հաստատակամություն, հաջողություններ ուսման մեջ, ոգեշնչում և նվիրում ձեր ընտրած գործում։ Թող այս ուսումնական տարին լինի արդյունավետ, լի նոր ձեռքբերումներով և հաճելի հիշողություններով։
Սրտանց՝
Գավառի պետական բժշկական քոլեջ 🏥📚