Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները ճանաչողական այցով հյուրընկալվեցին միջազգային կրթական նշանակության հեղինակավոր հաստատությունում՝ Դիլիջանի միջազգային դպրոցում (#UWCDilijan)։ Այցը հնարավորություն տվեց ուսանողներին բացահայտելու նորարարական կրթական միջավայրը, ծանոթանալու բազմազգ ուսանողական համայնքին և միջազգային կրթական փորձին։
👥 Այցի ընթացքում ուսանողները շրջեցին դպրոցի տարածքում, եղան գրադարանում։ Դպրոցի սաները մեզ ներկայացրեցին UWC-ի առաքելությունը, կրթական ծրագրերն ու ուսումնառության առանձնահատկությունները։