Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am

🗓Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները ճանաչողական այցով հյուրընկալվել էին Երևանի Մ․ Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում։ 
🦷«Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության ուսանողները շրջեցին համալսարանի «Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում» , ներկա գտնվեցին գործնական աշխատանքների իրականացմանը, ծանոթացան ուսանողների և օրդինատորների կողմից կատարվող միջամտություններին, սիմուլյատորների հնարավորություններին։