Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am

‼️«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Հ․Թումանյանի անվան N3 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ի սաները «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակներում այցելեցին Գավառի պետական բժշկական քոլեջ։
Քոլեջի ուսանողական խորհրդի նախագահն աշակերտներին ներկայացրեց քոլեջում գործող մասնագիտությունները, ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու հնարավորությունները, ինչպես նաև ուսանողական բազմազան առօրյան։
✅Այցելությունը շարունակվեց մասնագիտական լսարաններում, որտեղ դպրոցականները հնարավորություն ունեցան մոտիկից ուսումնասիրել տարբեր մասնագիտությունների ուսումնական նյութերն ու սարքավորումները և պատկերացում կազմել քոլեջում իրականացվող դասապրոցեսի մասին։