🔗Օրերս Գավառի պետական բժշկական քոլեջում «Քույրական գործ» մասնագիտության 21 խմբի ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքը ՝ «Բուժքրոջ մասնագիտական և կրթական գործունեությունը կախվածությունների դեմ պայքարի շրջանակներում» թեմայով։ Ուսանողները հարցումներ էին անցկացրել տարածաշրջանի բնակիչների շրջանում՝ դիտարկելով վնասակար սովորույթների առաջացման ռիսկերն ու հետևանքները։
🖇️ Աշխատանքի նպատակն էր կարևորել բուժքրոջ դերը տեղեկացվածության բարձրացման, առողջ ապրելակերպի խրախուսման և վնասակար սովորույթների կանխարգելման գործում։
👩⚕️Հետազոտական աշխատանքի ղեկավար՝ Վարսիկ Հովեյան։