Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am

📌ՈՒսումնական կիսամյակի ավարտին «Հաղորդակցություն» մոդուլը դասավանդող Սիրանուշ Խանդանյանը «Քույրական գործ» մասնագիտության 21 խմբի և «Դեղագործություն» մասնագիտության 24 խմբի ուսանողների հետ ամփոփեց մոդուլը՝ քննարկման ձևաչափով։ 
💙Դասի ընթացքում կիրառված խաղային և ինտերակտիվ մեթոդները նպատակ ունեին ստուգելու ուսանողների մտքի ճկունությունը, ստեղծագործ մտածողությունը արագ արձագանքելու կարողությունը, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցման հմտությունները։
Դասն անցավ ակտիվ, ազատ և ներգրավող միջավայրում՝ խթանելով ուսանողների ինքնարտահայտումը, փոխադարձ հարգանքը և վստահությունը, ինչն իր հերթին կարևոր նախապայման է մասնագիտական և անձնական հաջող հաղորդակցության ձևավորման համար։