
Փետրվարի 19-ին՝ Հ. Թումանյանի ծննդյան օրը, մեր քոլեջում ևս կազմակերպվեց ջերմ և հետաքրքրական միջոցառում՝ նվիրված գրքին և գրադարաններին՝ որպես գիտելիքի, մշակույթի, հոգևոր հարստության անսպառ աղբյուրների:

Միջոցառման նպատակն էր արժևորել գրքի դերը անհատի կյանքում և շեշտադրել նաև գրադարանի հասարակական նշանակությունը: