Перейти к основному содержанию
+374 10 123456
info@gavarstatemedical.am

📌Գավառի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ գործատու–շրջանավարտ–ուսանող հանդիպում, որին ներկա էին Գավառի բժշկական քոլեջի տնօրեն Վ. Բունիաթյանը, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոն-ի տնօրեն Ն. Խանդանյանը, Գավառի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի փոխտնօրեն Գ. Ղուլոյանը, վիրաբույժ Ա. Ավետիսյանը, Նատալի Ֆարմ դեղատան տնօրեն Գ. Գևորգյանը, EMS Aesthetic Medical Center կենտրոնի տնօրեն Է. Սարգսյանը, ատամնաբույժ Վ. Շուքուրյանը և Narman Dental-lab լաբորատորիայի տնօրեն Ա. Դաշտոյանը, քոլեջի տարբեր տարիների շրջանավարտներ և ավարտական կուրսի ուսանողներ: Հանդիպումը նպատակ ուներ ամրապնդել կրթություն–աշխատաշուկա կապը և ստեղծել արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ։
👥Հանդիպման ընթացքում գործատուները ներկայացրեցին իրենց կազմակերպություններում առկա հնարավորությունները, աշխատաշուկայի պահանջները և մասնագիտական զարգացման կարևոր ուղղությունները։
Ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ մասնագիտական խորհուրդներ և ավելի լավ պատկերացնել ապագա աշխատանքի հնարավորությունները։
Միևնույն ժամանակ, գործատուների համար սա լավ առիթ էր ճանաչելու մեր ապագա մասնագետներին, գնահատելու նրանց կարողությունները, ընտրելու իրենց կազմակերպությունների համար լավագույն կադրեր, ինչպես նաև գնահատելու ՄԿԾ-ների արդիականությունը և արդյունավետությունը։
Նման հանդիպումները կարևոր քայլ են ուսանողների մասնագիտական կայացման, փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման ճանապարհին։