Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
ս. թ. սեպտեմբերի 25-28-ը Գավառի պետական բժշկական քոլեջի հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով քոլեջում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու քոլեջի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-16:00-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Գավառի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչները և շահակիցները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք մինչև սեպտեմբերի 25-ը գրանցվել՝ գրելով փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին՝ m.barseghyan@anqa.am էլհասցեով:
Շնրոհակալություն ուշադրության համար: