Հանդիպման նպատակն էր աջակցել դիմորդներին մասնագիտության ճիշտ ընտրության հարցում, ինչպես նաև ներկայացնել քոլեջում ուսուցանվող մասնագիտությունները և կրթական հնարավորությունները։
Միջոցառման ընթացքում շրջանավարտները սիրով կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով մասնագիտական ձեռքբերումները, որոնց հիմքը դրվել էր հենց այս կրթօջախում՝ միաժամանակ կարևորելով այն, որ հենց քոլեջում ստացած գիտելիքները և հմտությունները մեծապես նպաստեցին իրենց՝ ապագա արհեստավարժ մասնագետի կայացմանը։



Հանդիպումն անցավ ջերմ և ակտիվ մթնոլորտում՝ թողնելով հաճելի տպավորություններ և նոր ակնկալիքներ ապագայի հանդեպ։