
Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողների և դասախոսական անձնակազմի հերթական կանգառը «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ գործարանն էր։

Գործարանում ուսանողները ոչ միայն հետևեցին հեղուկ դեղաձևերի ամպուլավորման գործընթացին, այլև անմիջականորեն մասնակցեցին որակի ստուգման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման աշխատանքներին։
Շնորհակալություն ենք հայտնում «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ գործարանին մեր ուսանողներին ընդունելու, մասնագիտական գիտելիքները գործնականում ամրապնդելու և արժեքավոր փորձ փոխանցելու համար։