Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
☀️Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովուրդը անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն։
💐Մեր քոլեջում ևս ջերմ ու գեղեցիկ մթնոլորտում նշեցինք այս մեծ խորհուրդ ունեցող տոնը։ Օրը լի էր ազգային երգ ու պարով, ավանդույթներով, ժպիտներով և միասնականության գեղեցիկ պահերով, որոնք այն դարձրին հիշարժան և տոնական։ 🪻🌺
💛💚Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և ներկաներին՝ այս գեղեցիկ օրը միասին կերտելու և տոնական շունչ հաղորդելու համար։
🌞Թող մեր ազգային արժեքներն ու գեղեցիկ սովորույթները միշտ ապրեն, պահպանվեն և փոխանցվեն սերնդեսերունդ։