
Գավառի պետական բժշկական քոլեջում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել գրքի քննարկումների կազմակերպումը, որոնք միավորում են ընթերցասեր ուսանողներին և խթանում նրանց վերլուծական ու հաղորդակցական կարողությունների զարգացումը։

Հերթական հանդիպման ընթացքում, որին ներկա էին
Գավառի համայնքային գրադարան-ի տնօրեն Ս. Խանդանյանը, գրադարանավար Լ. Բալագյոզյանը, քոլեջի դասախոսներ և ուսանողներ, ուսանողները ներկայացրեցին իրենց կարդացած գրքերը, կիսվեցին տպավորություններով, քննարկեցին ստեղծագործությունների հիմնական գաղափարներն ու հերոսների կերպարները։ Քննարկումների ընթացքում կատարվեցին հետաքրքիր վերլուծություններ, հնչեցին տարբեր կարծիքներ և դիտարկումներ, որոնք նպաստեցին գրականության հանդեպ հետաքրքրության խորացմանը։
Նման նախաձեռնությունները ոչ միայն զարգացնում են ընթերցանության մշակույթը, այլև ձևավորում են քննադատական մտածողություն, ինքնարտահայտվելու կարողություն և ակտիվ մասնակցություն կրթական կյանքին։
Միջոցառումը կազմակերպվել էր քոլեջի գրադարանավար Ն. Զոհրաբյանի նախաձեռնությամբ:

