
Գավառի պետական բժշկական քոլեջի առաջին կուրսի սովորողները ներկայացրին «Զապել Եսայան․ կին մտավորականի կերպարը հայ իրականության մեջ» թեմայով անհատական աշխատանքը, որի նպատակն էր բացահայտել և ուսումնասիրել Զապել Եսայանի կյանքի և բազմակողմանի գործունեության կարևորագույն դրվագները, արժևորել նրա գրական ժառանգությունը և ներկայացնել նրա բացառիկ դերը հայ հասարակական, մշակութային ու ազգային կյանքում։

Աշխատանքն իրականացվեց «Հայ գրականություն» և «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկաների միջառարկայական համագործակցության շրջանակում՝ համատեղելով գրականագիտական վերլուծության, հետազոտական աշխատանքի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հմտությունները։