Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📌Գավառի պետական բժշկական քոլեջի որակի ապահովման պատասխանատուի և իրավախորհրդատուի նախաձեռնությամբ տեղի ունեցավ իրազեկման հանդիպում՝ «ՈՒսանողների ներքին կարգապահական կանոնները» և «ՈՒսանողների դիմումների, բողոքների և առաջարկությունների ընդունման և քննարկման» կարգի պահանջները ուսանողներին ներկայացնելու նպատակով:
👥Հանդիպումը նպատակ ուներ ապահովել ուսանողների տեղեկացվածությունը ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի, ուսանողների իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում կիրառվող ընթացակարգերի վերաբերյալ:
Հանդիպումների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց քոլեջի ներքին կարգապահական կանոնների պահպանման կարևորությանը, ակադեմիական և բարեվարք վարքագծի պահանջներին, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության կիրառման հիմքերին:
💙💙ՈՒսանողներն իրազեկվեցին նաև բողոքների ու առաջարկությունների ներկայացման կարգի վերաբերյալ, որի նպատակն էր տեղեկացնել նրանց, թե ինչ եղանակով և ինչպես կարող են դիմել տնօրինությանը՝ իրենց իրավունքերին վերաբերվող հարցերի, խնդիրների, առաջարկությունների կամ դժգոհությունների դեպքում: Իրազեկման ընթացքում ընդգծվեց, որ յուրաքանչյուր ուսանող ունի իր կարծիքն ազատ արտահայտելու և ուսումնական գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու իրավունք:
✅Հանդիպումն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: