Դասընթացին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին քոլեջի կառավարման խորհրդի անդամ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լ. Վարդանյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, քոլեջի «Քույրական գործը վիրաբուժությունում» մոդուլի դասախոս Ա, Աթեյանը, Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բուժքույր Ն. Մելքոնյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Սամվել Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոց-ի և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Ա. Իսահակյանի անվան Հ.4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչներ և աշակերտներ:
Քոլեջն իր խորին շնորհակալությունն է հայտնում Գավառի համայնքապետարանին, ի դեմս համայնքապետ Գ. Մարտիրոսյանի: