🎼Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մեր քոլեջում կազմակերպվեց գեղարվեստական ցերեկույթ՝ «Երգ, որ դարձավ ճակատագիր» խորագրով:
🎹Միջոցառումը նվիրված էր հանրահայտ երգիչ, բանաստեղծ, դերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին: Օրը լեցուն էր Ազնավուրի անկրկնելի ձայնով, խորիմաստ մտքերով և նրա ստեղծագործությունների յուրահատուկ շնչով:
Ցերեկույթի նպատակն էր առավել ճանաչելի դարձնել մեծանուն արվեստագետի հարուստ ստեղծագործական ուղին և արժևորել նրա անգնահատելի ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ, ինչպես նաև ընդգծել հայ-ֆրանսիական բազմամյա բարեկամական հարաբերությունների կարևորությունը: