👩🔬 «Դեղագործություն» մասնագիտության 34 խմբի ուսանողները դասախոս Տ․ Մարգարյանի ղեկավարությամբ ներկայացրեցին «Կեղծ դեղեր» և «Կենսաբանական ակտիվ հավելումներ» թեմաներով դասընթաց քոլեջի ուսանողների համար։
💊Դասընթացի ընթացքում ներկայացվեց կեղծ դեղերի տարածման հիմնական ուղիները, դրանց օգտագործման վտանգները, ինչպես նաև դրանք տարբերակելու կարևորությունը։
☀️Թեմայի արդիականությունը կարևոր էր ուսանողների համար՝ որպես ապագա բուժաշխատողների, ովքեր իրենց մասնագիտության գործունեության ընթացքում պարտավոր են դրսևորել ազնիվ և պատասխանատու վարքագիծ։