Skip to main content
+374 10 123456
info@gavarstatemedical.am
📍Գավառի պետական բժշկական քոլեջի դասախոսները և ուսանողները հյուրընկալվեցին Wigmore Women's and Children's Hospital-ում ։
✅Հանդիպումն անցավ ջերմ և մասնագիտական միջավայրում, որի ընթացքում ներկայացվեց հիվանդանոցի գործունեությունը, բուժքույրական աշխատանքի առանձնահատկություններն ու ժամանակակից մոտեցումները։
💙Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու առողջապահական համակարգի կազմակերպման գործնական կողմերին, հարցեր ուղղելու և քննարկումներ ծավալելու։
Շրջայցի ընթացքում ուսանողները տեղում դիտարկեցին հիվանդանոցի բաժանմունքների աշխատանքը, նորագույն սարքավորումները և բուժսպասարկման կազմակերպման գործընթացը, ինչը կարևոր փորձառություն դարձավ նրանց մասնագիտական զարգացման համար։
👩‍⚕️Շնորհակալություն ենք հայտնում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի տնօրենությանը և ողջ անձնակազմին՝ մեր ուսանողներին ջերմ ընդունելության արժանացնելու և նրանց արժեքավոր մասնագիտական փորձ փոխանցելու համար։